HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում բնակարանների բաշխման 3-րդ վիճակահանությունը կկայանա վաղը

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի փոխանցմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության աղետի գոտում բնակարանների բաշխման hանձնաժողովի որոշմամբ վաղը` ապրիլի 16-ին ժամը 13:00-ին Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացվելու է 3-րդ վիճակահանության և նորակառույց բնակարանների հավաստագրերի հանձնման հրապարակաին միջոցառում: Այդ օրը ևս 192 անօթևանների կհատկացվեն բնակարաններ: Նշենք, որ աղետի գոտում բնակարանաշինության առաջին փուլով` 2009-2010թթ. –ին շահաործման կհանձնվի  1056 բնակարաններ:  Նախորդ երկու վիճակահանությունների ընթացքում բնակարաններ հատկացվեցին գյումրեցի անօթևան  285 ընտանիքների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter