Ցեղասպանության 95-ամյակը կնշվի բազմաբովանդակ ծրագրով
Այսօր կառավարության նիստի ժամանակ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիրը որոշել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 18900.0 հազար դրամ։
Այդ գումարով, մասնավորապես, կկազմակերպվեն համերգային երեկո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, կհրատարակվի ինչպես վավերագրական, այնպես էլ գիտական եւ գեղարվեստական գրականություն։
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է, որ պետական մարմինների եւ ՀԿ-ների մասնակցությամբ մշակվել է հարուստ եւ բազմաբովանդակ ծրագիր, որը կիրականացվի ապրիլի 16-ից սկսած եւ որին կմասնակցեն նաեւ կառավարության անդամները։
Իսկ ի նշանավորումն Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձի, գործադիրը որոշել է ընթացիկ տարում Հայրենական մեծ պատերազմի 300 վետերանների հանգստի եւ վերականգնողական բուժման կազմակերպման նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 36,000.0 հազար դրամ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել