Կառավարությունը դեմ է շքեղության հարկի ներդրմանը
Կռավարությունն այսօրվա նիստում քննության է առել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շքեղության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Շքեղության հարկի ներդրման հիմնական նպատակը պետք է լինի բնակչության համեմատաբար հարուստ խավից լրացուցիչ հարկ հավաքելը։
Սակայն ՀՀ ֆիզիկական անձանց համար արդեն իսկ սահմանված են եկամտային եւ գույքային հարկերի պրոգրեսիվ դրույքաչափեր։ Այս եւ մի քանի այլ հանգամանքներ հաշվի առնելով կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծերի փաթեթի ընդունմանը։
Վրչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԱԺ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը իրոք մտահոգիչ է եւ լուծման կարոտ, սակայն ընդունելի չէ նրա առաջարկած տարբերակը։ Պատգամավորը եւ կառավարությունը համատեղ քննարկման արդյունքում կարող են գտնել հարցի արդարացի լուծումը։ Այս մասին հայտնում են կառավարության մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել