HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառատունկ` «Երկրի օրվա» շրջանակներում

Այսօր ծառատունկ է տեղի ունեցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում: Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան, ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունը, Քվանտ վարժարանի ուսանողության և մի խումբ կամավորների հետ համատեղ տնկվել է երկու հարյուր տնկի: «Էյ Թի Փի» ԲՀ-ի մասնագետը ուսուցողական կարճ դասընթաց է կազմակերպել բոլոր մասնակիցների համար, որից հետո սկսվել է ծառատունկի միջոցառումը: «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիր), «Երտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Երևանի էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնները, հանդիսանալով Earth Day Network-ի պաշտոնական գործընկերները Հայաստանում, կազմակերպում են մի շարք բնապահպանական միջոցառումներ` նշելու Երկրի օրվա 40րդ հոբելյանը: Այս նախաձեռնությանը միացել են նաև մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ (ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Բրիտանական խորհուրդ), և պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնակիցը դառնալով համայն աշխարհում տեղի ունեցող «Երկրի օրվա» տոնակատարություններին: Ծառատունկի պատվավոր հյուրն էր Անգլիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ով նույնպես միացել է ծառատունկի մասնակիցներին և ծառ տնկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter