HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կովկասին նվիրված միջազգային գիտաժողով` Սենթ Էնդրյուսի համալսարանում

Ապրիլի 16-17-ը Սենթ Էնդրյուսի (St. Andrews) համալսարանում տեղի է ունեցել Կովկասին նվիրված միջազգային գիտաժողով` «Կովկաս. ազատության պատկերացում և տիրապետության բանակցում» (“The Caucasus: Imagining Freedom, Negotiating Dominion”) խորագրով, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաև` տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և գիտնականներ: Քննարկվել են տարածաշրջանում առկա հակամարտություններին վերաբերվող հարցեր ու Կովկասի և Արևմուտքի հարաբերությունները, քաղաքական, մշակութային, լեզվական և պատմական հարցեր: Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանն իր ելույթում խոսել է հայերի ինքնության, Հայաստանի արտաքին քաղաքականության առջև ծառացած հիմնական մարտահրավերների, արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների և 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Դեսպան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը չի կարող դիտարկվել երրորդ երկրների հետ հարաբերությունների համատեքստում, և որ Հայաստանի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ 1915թ. Հայոց ցեղասպանությունը կամ այն անտեսել որևէ նկատառումով: Նա մանրամասն անդրադարձել է ԼՂ հակամարտության պատմությանն ու ներկայացրել ԼՂ ժողովրդի արդար պայքարը` իր իրավունքների համար: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այնուհետև նա պատասխանել է ԼՂ հակամարտությանը և Հայաստանի տարածաշրջանին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Սենթ Անդրյուզ համալսարանը Շոտլանդիայի և ՄԹ առաջին համալսարաններից է և մեծ համբավ ունի, իսկ դրա Ռուսական, խորհրդային, կենտրոնական և արևելյան եվրոպական հետազոտությունների կենտրոնը, որն այս համաժողովը կազմակերպել էր Բրիտանական ակադեմիայի հետ, այս թեմայով միջոցառում է անցկացնում արդեն երկրորդ անգամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter