
«Ես չեմ կարծում, որ ակցիաները այն լեզուն են, որոնց միջոցով մենք կարող ենք բան փոխել: Մենք պետք է կոնկրետ խոսենք` ինչ պահանջների մասին է խոսքը: Մենք պատրաստ ենք կոնստրուկտիվ երկխոսության: Ակցիաների լեզուներով խոսելը մեզ ոչնչի չի կարող բերել»,- «Հետք»-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել ՀՀ Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրեգորի Տաբատաձեն` արձագանքելով դեսպանատան մոտ անցկացվող ցույցին: Հիշեցնենք, որ այսօր ժամը 15-ին Վրաստանի դեսպանատան մոտ Ազգային նոր պահպանողական շարժումը նախաձեռնել է բողոքի ցույց անցկացնել ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել