HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` Սպիտակ քաղաքի շենքերի վերանորոգման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` նույն մարզի Սպիտակ քաղաքի շենքերի արտաքին հարդարման եւ տանիքների վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերված չարաշահումների առթիվ: Պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Տիգրան եւ Ավիկ» ՍՊ ընկերությունը Սպիտակ համայնքի միջոցներով 2009թ. պարտավորվել է իրականացնել նույն քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի 19ա եւ 19բ շենքերի տանիքների եւ արտաքին հարդարման աշխատանքները` համապատասխանաբար 10 915 598 և 5 109 130 դրամ նախահաշվային գումարով: Հիշյալ աշխատանքների իրականացման ընթացքում ընկերության տնօրենը կազմել է իրականում կատարված աշխատանքները գերազանցող եւ փաստացի չկատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր: Ապա աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անհատ ձեռներեցի կողմից հաստվելուց հետո նա դրանք ներկայացրել է վճարման: Իսկ Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են վերոհիշյալ աշխատանքների ընթացքի, ծավալների եւ որակի համար, հաստատել են հիշյալ կեղծ կատարողական ակտերը: Լոռու մարզի դատախազի որոշմամբ` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության` Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: Այս մասին հայտնում է դատախազության կայքը;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter