HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթարներ Երևանում

Այսօր` ժամը 11-ի սահմաններում, Սայաթ-Նովա Նալբանդյան փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է գովազդային վահանակի սյանը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդը վնասվածքներ չի ստացել անվտանգության բարձիկների շնորհիվ: Մեր տեղեկություններով` ավտոմեքենայի համարանիշները եղել են պետական` 667 սս 63, որոնք մինչև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանումը մեքենայի վրայից հանվել են: Լուսանկարում պատկերված կանաչ սպորտային համազգեստով երիտասարդը, ով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի որդին է, փորձել է խոչընդոտել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի աշխատանքներին, ինչը կանխվել է դեպքի վայրում աշխատող Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: Գագիկ Շամշյանի փոխանցամամբ` այսօր Երևանում ժամը 9:30-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ևս երեք ճանապարհատրասպորտային պատահար: Իսահակովի պողոտայում միմյանց են բախվել 5 ավտոմեքենաներ, վթար է եղել նաև Քանաքեռի Սարկավագ փողոցում և «Բելաջո» ռեստորանային համալիրի հարևանությամբ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter