HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրահավաք հանուն «Ուսանողական այգու»

Սիրելի համաքաղաքացիներ, Մի քանի սերունդների կողմից սիրված «Ուսանողական այգին» (նախկինում` Ղ.Ղուկասյանի անվան) վերացման վտանգի տակ է: Այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից: Նախաձեռնող խումբը պահանջում է դադարեցնել շինարարությունն ու վերադարձնել այգին հանրությանը: Ընդամենը մեկ շաբաթում մենք դարձել ենք 2300 հոգի և պատրաստ ենք օգտագործել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված բոլոր միջոցները զբոսայգու կառուցապատումը կանգնեցնելու համար: Տասնյակ կամավորներ արդեն իսկ մասնակցում են ստորագրահավաքին: Սա բաց քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել Երևանի ոչնչացող զբոսայգիները` որպես քաղաքային մշակույթի կարևոր բաղադրիչ: Կոչ ենք անում բոլորին միանալ «Ուսանողական այգում» ծավալվող վանդալիզմի դեմ ստորագրահավաքին: Այն տեղի կունենա մայիսի 3-ից 7-ը` ժամը 18.00-20.00 Ա.Թամանյանի արձանի մոտ: Էլ. փոստ` [email protected] Ստորագրահավաքի մեկնարկը՝ մայիսի 3-ին՝ ժամը 18:00, Ա.Թամանյանի արձանի մոտ: ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին ուղղված ստորագրահավաքի նամակի տեքստը կարելի է ներբեռնել այստեղ. http://www.armenius.com/yerevan_studentpark_petition/studentpark_petition.pdf

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter