Նախկին ուսուցչի դատական գործը հետաձգվեց մինչեւ մայիսի 12-ը
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի գործով դատական նիստը, որը հետաձգվեց, քանի որ գործով տուժող ճանաչված դպրոցի նախկին սաների փաստաբանները ցանկանում են ծանոթանալ քրեական գործի նյութերին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 12-ին, ժամը 12:00-ին: Հիշեցնենք, որ Լեւոն Ավագյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել