HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսական նշանակության հողեր ամենաշատը գրավադրում են Արմավիրի մարզում

2010թ. առաջին եռամսյակում հանրապետությունում գրավադրվել է 905.21 հա հող, որից 7.48 հա` Երևանում: Ընդ որում, գրավադրված հողերի 91.1%-ը, կամ 825.00 հա, գյուղատնտեսական նշանակության հողեր են, որից 0.43 հա` Երևանում: Առավել մեծ մակերեսով հողեր են գրավադրվել Արմավիրի մարզում` 527.95 հա, որից 526.31 հա` գյուղատնտեսական նշանակության:  2010 թվականի անշարժ գույքի շուկայի վերլուծությունն այսօր լրագրողներին է ներկայացրել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ անշարժ գույքի գնահատման բաժնի պետ Արման Պետրոսյանը: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում իրականացվել են հիփոթեքային գրավադրման 315 գործարքներ, որից 225-ը` Երևանում: Հիպոթեքային գրավադրման գործարքների 78.4%-ն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 16.5%-ը` անհատական բնակելի տների, 2.5%-ը` հասարակական նշանակության օբյեկտների, 0.3%-ը` արտադրական նշանակության օբյեկտների, 1.6%-ը` այգետնակների և 0.6%-ը` հողերի նկատմամբ: 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 36.9%-ով, ընդ որում Երևանում` 42.9%-ով, մարզերում միասին վերցրած` 14.3%-ով, իսկ 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 3.6 անգամ, ընդ որում Երևանում` 3.3 անգամ, մարզերում միասին վերցրած` 4.5 անգամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter