Ճանապարհի փլուզում, քարաթափում և սողանք
Երեկ, ժամը 10.28-ին Սյունիքի մարզի Գեղանուշի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել է գյուղից դեպի խոտհարք տանող ճանապարհի մոտ 28-30 մ երկարությամբ հատվածը: Դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի աշխատակիցները:
Նույն օրը, ժամը 17.55-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում Ալավերդու կայարանի տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով վտանգվել են էլեկտրական եւ կապի հենասյուները:
Իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 5-ին Շահալի-Փամբակ վազորդի 2641-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով շրջվել է բարձրավոլտ լարման մեկ էլեկտրասյուն:
Երկաթգծի վթարավերականգնողական խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքում գնացքների անխափան երթեւեկությունը վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել