HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողով է ստեղծվել

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` 2010թ. գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և դրանց արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերը` ժամը 12.00-ից մինչև 16.00-ն: Իսկ քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter