Թբիլիսիի Լրագրության եվ մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցը հայտարարում է ընդունելություն
Թբիլիսիի Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցը, որը հայտնի է GIPA (Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ Georgian Institute of Public Affairs) անվամբ, հայտարարում է հայ ուսանողների ընդունելություն 3-ից 5 տեղերի համար:
Անգլերեն լեզվով մագիստրական ծրագրի տևողությունը 2 տարի է` 2010թ-ի հոկտեմբերից մինչև 2012թ-ի մայիսը և բաղկացած է 4 կիսամյակից: Ուսման տևողությունը Թբիլիսիում մեկ տարի է: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2010 թ. սեպտեմբերի 30-ը:
Թբիլիսիի Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոց այս տարի կընդունվեն 20 ուսանողներ Կովկասից և Կենտրոնական Ասիայից:
Ուսումնական ծրագիրը հիմնված է պրակտիկ, փորձարարական մոտեցման վրա` կիրառելով փաստերի վրա հիմնված, պրոֆեսիոնալ լրագրության նորագույն մեթոդներ ինչպես տպագիր, այնպես էլ հեռարձակվող մամուլի համար: Ուսանողները կարող են օգտվել համակարգչային լաբորատորիայից, համացանցից, ֆոտո, աուդիո և վիդեո սարքավորումներից և լրագրողական գրադարանից: Ուսանողները կհրատարակեն ուսանողական թերթ` Brosse Street Journal և դրա էլեկտրոնային տարբերակը` www.bsj.ge, ինչպես նաև տեղեկատվություն` GIPA FM Radio-ի համար:
Ոչ տեղացի ուսանողների համար ծրագրի երկու կիսամյակներն անց կկացվեն հայրենիքում, իսկ հիմնական ծրագիրը, թեզի/ավարտական նախագծի պաշտպանությունը և ավարտական միջոցառումը` Վրաստանում:
Դպրոցի ուսումնական ծրագիրը կտրամադրի Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) Լուիզիանայի պետական համալսարանի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեմարտամենտի և Բաց հասարակության ինստիտուտի կողմից:
Ուսանողները կապահովվեն կացարանով եւ կստանան կրթաթոշակ: Ուսուցումն անգլերենով է, ընդունելության քննությունը (կկայանա Երեւանում)` հարցազրույցով:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
· Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ցանկացած մասնագիտությամբ
· Անգլերեն լեզվի իմացություն
· Պատրաստակամություն ակտիվ զբաղվել լրագրությամբ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
· Լրացված դիմում(application form)
· Բարձրագույն կրթության դիպլոմի եւ միջուկի պատճենները
· Հիմնավորում (statement of porpose), թե ինչու եք ցանկանում ուսանել Թբիլիսիի դպրոցում(անգլերենով, 350 բառի սահմաններում)
· երաշխավորագիր (անգլերենով, 350 բառի սահմաններում)
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
· Անգլերեն թեստ (TOEFL-ի անցողիկ միավորներ)
· Հարցազրույց ընդունող հանձնաժողովի հետ
Դուք Թբիլիսիի Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցը կավարտեք անգլերենի գերազանց իմացությամբ եւ պրոֆեսիոնալ լրագրողի ունակություններով:
Դիմումի ձևը ստանալու համար գրել Հայաստանում ծրագրի համակարգող Սուրեն Դեհերյանին [email protected] էլեկտրոնային հասցեով (Subject: GIPA), կամ զանգահարել (+37493) 539334:
ՈՒսումնական ծրագիրն ընդգրկում է հետևյալ առարկաները.
· Principles of Journalism
· Reporting and Writing
· Professional Standards and Ethics of Journalism
· Design, and publication and photo journalism
· Web reporting
· Business, election/ political, conflict, energy / environmental reporting
· Television production theory and practice
· Radio fundamentals
· Media management
· Role of Advertising
· Economics
· English-language training
· Computer training
· Writing in English and Georgian
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել