Թվային հեռարձակումն իրականություն կդառնա
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիրի հավանությունն է ստացել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այնտեղ ներառված են կառավարության հավանությանն արժանացած ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգից բխող մի շարք նոր հասկացություններ եւ դրույթներ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է օրինագծի` միջազգային պատշաճ փորձաքննություն անցնելու փաստը: Ավելին, փորձագետները տրամաբանական եւ խիստ անհրաժեշտ են համարել ոլորտում իրականացվող բարեփոխումը։
Միեւնույն ժամանակ վարչապետը նշել է, որ հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը խիստ նուրբ է եւ հաճախ է քաղաքական շահարկման առարկա դառնում։ Նա հավաստել է, որ նոր օրինագիծը հնարավորություն է տալիս մեր երկրում զարգացնել քաղաքական, մշակութային, կրթական, մանկական հեռուստահաղորդումները, բավարարել բնակչության բոլոր խավերի պահանջարկը, ապահովել առողջ մրցակցություն, բայց եւ կուլ չգնալ շուկայական տնտեսության թելադրանքին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել