HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գոլդն գրեյպ Արմաս» ՍՊԸ-ն խոստացել է ստեղծել առնվազն 80 նոր աշխատատեղ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Գոլդն գրեյպ Արմաս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. մայիսի 1-ից մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2013թ. մայիսի 1-ը։ Որոշումն ընկերությանը հնարավորություն կտա Արագածոտնի մարզում խաղողի վերամշակման, գինու եւ կոնյակի արտադրություն կազմակերպելու նպատակով ներմուծել մոտ 5.2 մլն եվրոյի ժամանակակից սարքավորում, ստեղծել առնվազն 80 նոր աշխատատեղ։ Տեղեկանալով, որ դրանց թիվն ավելանալու է, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներդրումները խթանում են արտադրությունը, մեծացնում ապրանքների արտահանման ծավալը, եւ ընդհանրապես, բնագավառն ինտենսիվ զարգանում է մեր երկրում։ Մյուս կողմից, փոքր տնտեսություններն իրենց հերթին պետք է աչալուրջ լինեն, միավորեն իրենց հնարավորությունները, ստեղծեն ժամանակակից տնտեսություն, որպեսզի կարողանան դիմանալ մրցակցությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter