Ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով
Մայիսի 17-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ից 17.30-ի սահմաններում տեղացած ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով Աշտարակ քաղաքում, Կարբի և Օհանավան գյուղերում վնասվել են պտղատու այգիներ:
Ժամը 19.00-ից 20.00-ի սահմաններում Աշտարակ քաղաքում և Փարպի գյուղում քամու հետևանքով շրջվել են էլ.սյուներ, պոկվել է գյուղի դպրոցի տանիքը: Հոսանքազրկվել են Աշտարակ քաղաքը և Փարպի գյուղը` մասամբ: Աշտարակ քաղաքի էլ.ցանցի վթարավերականգնողական խումբը նախաձեռնել է միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը, այսօր, ժամը 08.00-ի դրությամբ վերականգնվել է Աշտարակ քաղաքի էլ.մատակարարումը մոտ 90 տոկոսով: Աշխատանքները շարունակվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել