HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Տեխնոլոգիական վերապատրաստման կենտրոն՝ ԵՊՃՀ-ի հիման վրա

«Մեր ընկերություններն ունեն շատ մեծ պահանջարկ աշխտուժի»,- սեպտեմբերի 17-ին Աղվերանում «ՏՀՏ լիդեների հանդիպում» ֆորումի ժամանակ հայտարարեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության» (ԻՏՁՄ) նախագահ, «Սորսիոն» տնօրեն Հովհաննես Ավոյանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՏՏ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ։ Ըստ նրա՝ այդ բացը լրացնել կարելի է կրթական ոլորտում բարեփոխումներ կատարելու միջոցով։ 

Ֆորումի ժամանակ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն  Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց Երևանի պետական ճարատարագիտական համալսարանի (ԵՊՃՀ) բարեփոխման հայեցակարգը։ 

Նա ներկայացրեց բարեփոխման երկու մոդել՝ ԵՊՃՀ-ի հիման վրա ստեղծել նոր տեխնոլոգիական համալսարան կամ ստեղծել տեխնոլոգիական կրթության նոր միջավայր առկա բուհ-ի շրջանակներում։ Առաջին մոդելի ստեղծման դեպքում այն կարող է համապատասխանել միջազգային չափանիշներին, ունենալ ենթակառուցվածքներ, իսկ երկրոդի ստեղծման դեպքում հնարավոր կլինի օգտագործել բուհ-ի ավանդույթներն ու ռեսուրսները։

Ֆորումի քննարկման ժամանակ ներկաները եկան այն համոզմանը, որ ավելի նպատակահարմար է երկրորդ մոդելը՝ ստեղծել հզոր տեխնոլոգիական վերապատրաստման կենտրոն, որի դասընթացների միջոցով հնարավոր կլինի ապահովել մասնագիտական կրթության որակի բարձրացումը։ Իսկ առաջի մոդելը կպահանջի երկար ժամանակ՝ շուրջ տաս տարի, և բավականին մեծ ներդրումներ՝ ի տարբերություն երկրոդ մոդելի, որն ավելի քիչ ժամանակ և ֆինանս կպահանջի։ 

Քանի որ ՏՏ ոլորտը շարունակում է մեծ թափով զարգանալ, ապա Բ. Ենգիբարյանի խոսքերով՝  Հայաստանը պետք է դառնա մրցունակ ՏՏ ոլորտում։ Ըստ նրա՝ այժմ չկա շրջանավարտների պատրաստվածության բավարար մակարդակ և քանակ, բացի այդ՝ բուհերում տեխնիկական մասը նույնպես թերի է։ Իսկ այդ նախաձեռնության իրականցման շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել թե կրթական մակարդակը, թե ունենալ որակյալ կադրեր և թե լինել մրցունակ։ 

Նա նշեց, որ այժմ Հայաստանում ՏՏ արդյունաբերությունում կա շուրջ 300 կազմակերպություն, և այդ ոլորտում աշխատում է մոտ 5500 մարդ, իսկ հեռահաղորդակացության աշխատաողների հետ միասն՝ շուրջ 10 հազար։ 

Տեխնիկական և հարակից մասնագիտություններով շրաջանավարտների թիվը կազմում է շուրջ 1600։ Նրանցից միայն 30-40 % է զուտ ՏՏ ոլորտում մասնագիտացված, այն դեպքում, երբ ոլորտում կա շուրջ 2000 մասնագետի կարիք։ Հետևաբար, կրթական համակարգում բարեփոխումներ կատարելու դեպքում հնարավոր կլինի աշխատաշուկան ապահովել որակյալ կադրերով։ 

Բացի այդ, Բ. Ենգիբարյանի կարծիքով, հաճախ երիտասարդները չեն ընտրում ծրագրավորողի մասնագիտությունը, սակայն ավարտելուց հետո աշխատում են հենց այդ մասնագիտությամբ, որովհետև այն մեծ հնարավորություններ է տալիս։

Նրա խոսքերով՝ «ափսոս է եղածը հաշվի չառնել», այն դեպքում, երբ ԵՊՃՀ-ն տեխնիկական համալսարան է։ 

Սակայն աշխատանքի հիմնական մասը պետք է անի համալսարանը, իսկ ՏՏ ոլորտի կազմակերպությունները կարող են աջակցել։ Բացի այդ՝ դեռևս պետք է մշակվի այս նախաձեռնության հստակ ծրագիրը, որից հետո առաջ է գալիս նաև ֆինանսավորման խնդիրը։ Մյուս կողմից` պետք է վերապատրաստվեն դասախոսները, թարմացվեն դասընթացները, որպեսզի արդյունքում լինի ՏՏ ոլորտի կադրերի «որակի բարձրացում և քանակի շատացում»։ 

ԵՃՊՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը նշեց, որ տարբեր քննարկումների ժամանակ նշվել է, որ շրջանավարտը չի բավարարում շուկայի պահանջներին, ինչը խորհրդային դպրոցի թերությունն է, որը տալիս էր բացառապես գիտելիք՝ «առանց հմտության և կարողության»։ Այժմ կազմակերպությունները լրացնում են հմտությունների բացը։ 

Ըստ ռեկտորի՝  նույն խորհրդային տարինրից եղած բացթողում է իրենց բուհ-ում պրակտիկայի պակասը և ոչ ճիշտ կազմակերպումը, որին «մատների արանքով են նայել»։ Ֆորումին ներկա կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջրկեց համատեղ ուժերով կազմակերպել ուսանողների պրակտիկան, ինչպես նաև նրանք ներկայացնեն դասընթացների այն ցանկը, որը ցանկալի է, որ ուսանողներին դասավանդվի։ Իսկ բուհ-ը կկազմակերպի դրանց համապատասխան ուսուցումը։ 

Նա նաև նշեց, որ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում որակյալ կարդրերի պատրաստման համար կարևոր է գիտատեխնոլոգիական կենտրոնների առկայությունը։ Այդտեղ ուսանողները հնարավորություն կունենան իրենց տեսական գիտելիքները կիրառել գործնականում, կատարել հետազոտություններ և համագործակցել աշխատաշուկայի հետ։ 

Դիմելով ներկաներին՝ նա հավելեց, որ համալսարանին «քեշ փող պետք չէ», այլ նախընտրելի է, որ տվյալ կազմակերպությունը գա, կատարի իր ներդրումը, ապահովի համապատասխան տեխնիկայով և այդ կերպ համագործակցի բուհ-ի հետ։

Հանդիպման վերջում առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ կներգարվվեն տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու նախաձեռնության խնդիրներն ու առաջարկելու լուծումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter