HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր ավտովթար` Բաղրամյան փողոցում

Երեկ գիշեր` ժամը 23.50-ի սահմաններում, Բաղրամյան փողոցում` նախկին ԱՄՆ դեսպանատան դիմաց, միմյանց են բախվել Միտսուբիշի մակնիշի 99 ՍԼ 993, Մերսեդես մակնիշի 12 ՈՈ 002, եւ Մերսեդես մակնիշի 13 ՕՍ 983 համարանիշներով ավտոմեքենաները: Վթարի արդյունքում հրդեհ է բռնկվել երկու ավտոմեքենաներում: Շուրջ մեկ ու կես ժամ նշված տարածքը Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վերցվել է հսկողության տակ: Նշված հատվածում դադարեցվել է երթեւեկությունը: Վթարի արդյունքում 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորվածներից 67 տարեկան Ռուբեն Հովսեփի Ավագյանը ինչ- որ համալսարանի ռեկտոր է: Մյուս վիրավորներն են 24 տարեկան Դավիթ Խաչատրյանը, 29-ամյա Արմեն Սեդրակյանը եւ Սեդրակ Եսայանը և Էմիլ Սլավիկի Սարգսյանը: Վերջինս մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանի որդին է: Վթարի վայր են ժամանել Շտապօգնության, Հրշեջ եւ փրկարար ծառայության աշխատակիցները: Վթարի վայրում էին նաև Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, հետաքննիչներն ու փորձագետները: Հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է Երեւան քաղաքի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժինը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter