HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա վիճակը

Այսօր ՀՀ  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է ԵԱՀԿ  դեսպան  Սերգեյ Կապինոսին: Հանդիպման ժամանակ քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա վիճակը և հետագայում նախատեսվող ծրագրերը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց առկա իրավիճակը, ինչի համար հատկացվել է 31.650հազ. դրամ, որից` 27212.0 հազար դրամ նախարարության ենթակայությամբ իրականացվելիք ծրագրերից, իսկ   4438.0 հազար դրամը`  ՀՀ կառավարություն պահուստային ֆոնդից:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ աշխատանքներ են իրականացվում և շուտով ամբողջ մակերեսը ծածկված կլինի  հողաշերտով և   ռուբիրոիդով, ինչից հետո 50 սմ հաստությամբ կավահողով կծածկվի և սեղմում կիրականացվի:

Այս բոլոր գործողությունները կանխարգելող և ժամանակավոր են,  քանի-որ այս խնդրի վերջնական լուծումը անվտանգ եղանակով ոչնչացնելն է: ԵԱՀԿ  դեսպան  Սերգեյ Կապինոսը պատրաստակամություն  հայտնեց աջակցելու թունաքիմիկատների անվտանգ ոչնչացան համար, նշելով, որ անհրաժեշտ է  հրավիրել փորձագետներ, որոնք կորոշեն թե ինչ  եղանակով կարելի է այդ գործողությունը կատարել` անվտանգ  ոչնչացնել տեղում, թե տեղափոխաել այլ երկիր: Ըստ  դեսպանի` պետք է ճշգրտել գերեզմանոցի ամբողջական տարածքը, թունաքիմիկատների քանակը, ինչպես նաև լրացուցիչ լաբորատոր ուսումնասիրություններ կատարել շրջակա միջավայրից`  օդից, ջրից և հողից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Արամ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության համար, նշելով, որ այն ինչը սպառնում է բնությանը, իսկ մարդը բնության մի մասնիկն է, պետք է արագ և  արդյունավետ  լուծում ստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter