Վերջին զանգի մեքենաները` տուգանային հրապարակում
Երևանի քաղաքապետարանը այսօր` ժամը 16:00-ից, սկսում է վերջին զանգի միջոցառումները: Սակայն արդեն ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ են տեղափոխվել մի քանի արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ, որոնք զարդարված էին փուչիկներով եւ ժապավեններով:
Ավտոմեքենաները վարել են 10-րդ դասարանցիներ: Նրանք չեն ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք:
Հարավ-արևմտյան թաղամասից` Բլեյանի դպրոցի մոտից, տուգանային հրապարակ են տեղափոխվել մի քանի BMW- X 5 մակնիշի ավտոմեքենաներ: 14 ՕՕ 917 համարանիշի ավտոմեքենան վարել է անչափահաս Գարուշ Մելանյանը, 99 PՍ 998 համարանիշի մեքենան, որը վարել է Էրիկ Հարությունյանը, 10 ՕՏ 590 համարանիշի մեքենան: Այն վարել է անչափահաս Ռուբեն Սարգսյանը:
Մերսեդես մակնիշի առանց համարանիշի մեքենան, որը վարել է Գեղամ Սիմոնյանը, բերվել է Նորք Մարաշից: Իսկ Սուզուկի մակնիշի 20 ՍՍ 125 համարանիշի ավտոմեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել Ֆուրմանովի փողոցից: Այն վարել է 10-րդ դասարանցի Էդվարդ Երեմյանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել