Կաշառք` ավարտական քննությունը դրական գնահատելու համար
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիական ֆակուլտետի երկու ուսանող ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հայտարարություն է տվել, որ նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ Արմեն Հարությունյանը ամբիոնի ասիստենտ ու ավարտական քննություններ ընդունող հանձնաժողովի անդամ Արմինե Գևորգյանի միջոցով իրենցից պահանջում է 1000-ական ԱՄՆ դոլար` ավարտական քննությունը դրական գնահատելու համար:
ՀՀ ոստիկանության կայքը հայտնում է, որ միջոցառումների իրականացման արդյունքում` մայիսի 22-ին, նշված ամբիոնի վարչական շենքում, հիշյալ քաղաքացիներից 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո Արմինե Գևորգյանը փաստով մերկացվել ու բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Կաշառքի առարկա 2.000 ԱՄՆ դոլարն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել