HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանկարծամահ է եղել ծանրամարտի հավաքականի ավագ մարզիչը

Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս, սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ, գյումրեցի 51-ամյա Աշոտ Մխիթարյանը: Նա 2006 թվականից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ` երեք բրոնզե մեդալ նվաճած: Ա. Մխիթարյանի ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter