HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Աշոտյանը խոստացավ լուծել Նուբարաշենի գիշերօթիկի տնօրենի պաշտոնավարման խնդիրը

Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, խոսելով Նուբարաշենի 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի գործով դատական հանգուցալուծման մասին, ասաց, որ ուրախ է, որ արդարությունը ի վերջո հաղթեց: Լրագրողների այն դիտարկմանը, թե այնուամենայնիվ, դպրոցում տիրող իրավիճակի ողջ իրականությունը բացահայտելուց հետո էլ պատիժ է կրելու միայն Լեւոն Ավագյանը, իսկ երկար տարիներ երեխաների նկատմամբ ուժ եւ բռնություն կիրառած տնօրեն Մերուժան Ենգիբարյանը շարունակում է ղեկավարել դպրոցը, Աշոտյանը պատասխանեց, որ այսօր հատուկ դպրոցներում նախարարությունը կադրային խնդիր ունի եւ չի ուզում կենտրոնանալ միայն 11 դպրոցի վրա: «Ես խոստանում եմ, որ մոտ ապագայում դուք ականատես կլինեք հատուկ դպրոցներում կադրային փոփոխություններին: Իհարկե այդ փոփոխությունները կարվեն օրենքի սահմաններում: Հենց այնպես մարդուն հանել աշխատանքից, խոստովանենք, որ ճիշտ չէ»,-Աշոտյանի այս դիտարկմանը լրագրողները հակադարձեցին, որ խոսքը «հենց այնպես»-ի մասին չէ, այլ` ապացուցված փաստերի: «Ես ձեզ խոստանում եմ,  որ հատուկ դպրոցների համակարգում մեծ փոփոխություններ կարվեն: Իսկ այդ փաստերին ես ինքս կծանոթանամ, եւ եթե պարզվի դրանց իսկությունը, ես խոստանում եմ, որ Նուբարաշենի 11 դպրոցի տնօրենի պաշտոնավարման հարցը կլուծվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter