HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման գործընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Քննարկվել է Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Եվրամիության հետ համագործակցությունը ՀՀ նախագահը կարեւորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր` Եվրամիության հետ մերձեցումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, իսկ նոր մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր փուլ է սկզբնավորել Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Արեւելյան գործընկերությունն այն դաշտն է, որտեղ կարող են հարաբերություններ զարգանալ ոչ միայն Եվրամիության հետ, այլեւ ծրագրում ներառված վեց գործընկեր երկրների միջեւ: Քննարկվել են նաեւ Եվրամիության` հարավկովկասյան պետությունների հետ ասոցացման համաձայնագիր կնքելու նախաձեռնությանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում համաձայնագրի շուրջ բանակցություններին` ձեռնարկելով անհրաժեշտ կառուցվածքային եւ նորմատիվային միջոցառումներ: Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրամիության երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման գործընթացին: ՀՀ նախագահը նշել է, որ տեղաշարժի ազատականացումը զգալիորեն կխրախուսի մարդկային շփումները, ինչն իր հերթին լավ նախադրյալներ կստեղծի տարբեր բնագավառներում իրական գործընկերային հարաբերությունների զարգացման համար: Զրուցակիցները խոսել են նաեւ ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեության մասին` գոհունակություն հայտնելով նրա արդյունավետ աշխատանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter