HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվճար հիմունքներով բժշկական ծառայություն է մատուցվել 700 հիվանդի

Մայիսյան հաղթանակներին նվիրված  զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին «Երեւան» բժշկական կենտրոնում անվճար հիմունքներով բժշկական ծառայություն է մատուցվել 700 հիվանդի, այդ թվում կատարվել են նաև  բարդ վիրահատություններ: Բուժհաստատությունը պետական ոչ մի աջակցություն չի ստանում, եւ միջոցառումն իրականացվել  է կենտրոնի և  Հայ Հեղափոխական Դաշնակցության միջոցներով: Բուժկենտրոն  դիմածների գերակշռող մասը սոմատիկ բաժանմունքում հոսպիտալացված հիվանդներն են, որոնք հիվանդությունը ձեռք են բերել սոցիալական վատ պայմանների եւ ուժեղ սթրեսի հետեւանքով: «Երեւան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը  պատրաստակամ է  հաջորդ տարիներն  ևս  նույն կերպ սպասարկել Արցախի, Ջավախքի ու Հայաստանի տարբեր մարզերի զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին: Ըստ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր կարապետյանի` ԱԺ ում մշակվում է  նոր օրինագիծ է, որով անվճար վիրահատություններ կկատարվեն նաեւ այլ հիավդանոցներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter