HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք հայ վիրավորներ` Ստավրոպոլի պայթյունի հետևանքով

Երեկ երեկոյան Ստավրապոլի Մշակույթի և սպորտի տան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալով, զոհվել է 7, վիրավորվել 40 մարդ։ Վիրավորների ունների ցանկում 3 հայազգիներ կան` 8-ամյա Լիանա Մելքումյանը, 16-ամյա Դիանա Մելքումյանը և 21-ամյա Դավիթ Սարգիսյանցը: Տեղում մահացել են 3 կանայք, ևս չորսը, որոնց թվում են նաև երկու անչափահաս աղջիկներ, ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են։Նախնական տվյալներով`  տասը մարդ շարունակում է մնալ ծանր վիճակում, սակայն զոհերի քանակը գնալով ավելանում է։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ՌԴ իշխանություններն այն որակել են որպես ահաբեկչություն։ Համաձայն հետաքննության նախնական վարկծի՝ հարձակումը նախապատրաստել են տեղացի ազգայնականները, իսկ պայթուցիկը տեղադրված է եղել Մշակույթի տնից մոտ 15 մետր հեռավորության վրա գտնվող սրճարանի տանիքին: Մշակույթի տանը նախատեսված էր Չեչնյայի պարի պետական անսամբլի համերգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter