Իեն Գիլանի համերգներից գոյացած 18 մլն 327 հազար դրամը փոխանցվել է երաժշտական դպրոցի վերանորոգմանը
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը որոշել է Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N 6 երաժշտական դպրոցի շինարարությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա հատկացնելու համար իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրել 10,000.0 հազար դրամ։
«Մեդիամաքս» գործակալության նախաձեռնած «Ռոքն օգնում է Հայաստանին, Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրով նախատեսվում է վերակառուցել վերը նշված դպրոցը։ Այդ նպատակով ՀՕՖ-ը բացել է հատուկ հաշվեհամար, ուր փոխանցվելու է ս.թ. մարտին Երեւանում տեղի ունեցած Իեն Գիլանի բարեգործական համերգներից գոյացած հասույթը` 18,327.0 հազար դրամը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նաեւ հավելել է, որ մտադրություն կա Հայաստանում անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոն, որին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի բազմաթիվ երաժիշտներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել