HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Քաղհասարակության ՀԿ-ները կառավարությունից պետք է անկախ լինեն

Քաղաքացիական հասարակության օրվա առիթով այսօր ասուլիս էին հրավիրել «Ունիսոն» սահմանափակ կարողություններով մարդկանց ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, «Թրանսփարենսի ինթենրնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ղեկավար Սոնա Այվազյանը, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանը, «Հայկական Փի Ար ասոցացիա» ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյան և «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» տնօրեն Դավիթ Չիտյանը: Ասուլիսի նպատակն էր ներկայացնել քաղաքացիական հասարակության վերջին 20 տարիների նվաճումները և բացթողումները:

Արմեն Ալավերդյանը կարևորեց այն հանգամանքը, որ վերջին տարիներին շտկվում են սովետական միությունից եկած բացթողումները. հաշմանդամների համար մատչելի են դառնում շենքերի մուտքերը, աստիճաններով, մայթերով անցնելը:  Նրանք կարող են իրականացնել ազատ տեղաշարժի իրենց իրավունքը: Դեռևս չլուծված է մնում տրանսպորտի խնդիրը, սակայն Ա. Ալավերդյանը նշեց, որ քաղաքապետարանը խոստացել է մինչև տարվա վերջ տարբեր երթուղիներ դուրս կգան շուրջ 20 հարմարեցված ավտոբուսներ: Բացի այդ` կոտրվել է այն կարծրատիպը, որ հաշմանդամ մարդիկ չեն կարող աշխատել: Այժմ հաշմանդամության խնդիրներ ունեցող մի շարք մարդիկ աշխատում են առաջատար կազմակերպություններում: Սկզբում դա դիտվում էր որպես ակցիա և մտավախություն կար, որ գուցե հաջողությամբ չպսակվի: Սակայն արդյունքում բարաձրացավ այդ կազմակերպությունների իմիջը, իսկ այդ մարդիկ իրենց արդարացրին:

«Մենք այօր ունենք քաղաքացիներ, որոնք իրազեկ են իրենց իրավունքներից, որոնք ակտիվ են, որոնք ուզում են մասնակցել իրենց երկրի կառավարման գործին, որոնք պահանջատեր են», - նշեց Սոնա Այվազյանը:

Նրա խոսքերով` չնայած այսօր ՀԿ-ներն ունեն ճանաչում թե հասարակության, թե պետական մարմինների կողմից, և նրանց հետ որոշ չափով հաշվի են նստում, այնուամենայնիվ, որոշ ոլորտներում դեռևս կան բացթողումներ: Եվ եթե մի կողմից տոնվեց Վիշապների այգու հաղթանակը, ապա փոխարենը կառուցապատման համար ընտրվել է մեկ այլ կանաչապատ տարածք: Քաղաքացիական ՀԿ-ներից բացի մեծ դեր ունեն նաև քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք փորձում են լուծել կոնկրետ խնդիրներ:

Ս. Այվազյանը նշեց, որ մի կողմից քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում իշխանություններն ունեցել են քիչ ազդեցություն, մյուս կողմից ՀԿ-ներն ամեն ինչ չեն արել իրենց իրավունքներից օգտվելու համար, բայց ոչ բոլորն են գիկացել, որ իրենք կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը և չսահամանափակել իրենց գործունեությունը: Քաղաքացիական հասարակության ՀԿ-ները պետք է անկախ լինեն կառավարությունից:

Արզուման Հարությունյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում բարձարցել է  հասարակության իրազեկվածության մակարդակը: Սակայն ինքը չի կարող ասել, թե 20 տարիները քիչ են, թե շատ՝ քաղհասարակության զարգացման համար: Այնուամենայնիվ, կարելի էր ունենալ ավելի մեծ նվաճումներ, և դեռևս կան բազմաթիվ անելիքներ:

Դավիթ Չիտյանի խոսքերով` «հասարակությունը, ցավոք, չի հասկանում քաղհասարակության դերը», սակայն կարևոր դերակատարներ են դարձել ՀԿ-ներն ու տարբեր նախաձեռնություններ: Եվ այսօր քաղհասարակությունն ունի մեծ դեր թե պետության, թե հասարակության կյանքում:

Աստղիկ Ավետիսյանը հավելեց, որ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում մեծ դեր ունեն հատկապես ԶԼՄ-ները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի և սոցիալական ցանցերի զարգացումը:

Սոնա Այվազյանը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներին, նշեց, որ առաջընթացը քիչ է: Առաջընթաց կա վիճակագրության տեսանկյունից, գրանցվել են կոռուպցիայի բացահայտման մի շարք դեպքեր: Սակայն դեռևս չկա քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում. կոռուպցիայի շղթան հասնում է մինչև բաձրաստիճան պաշտոնյաներ, և հարցը մնում է չլուծված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter