HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական պետականության վերականգնումը բեկումնային հոգեբանական դեր ունեցավ»

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի անդամ տասնյակ հազարավոր երիտասարդների անունից շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ծնունդը մեր ժողովրդի դարավոր պայքարի եւ իղձերի մարմնավորումն է, որն իրականացվել է մեծ զոհողությունների գնով եւ առաջին հերթին` 1918 թվականի մայիսյան հաղթանակի շնորհիվ: Հայկական պետականության վերականգնումը մեր ժողովրդի ճակատագրում ունեցավ ոչ միայն պատմական, այլեւ բեկումնային հոգեբանական դեր: Ազատությունը, ազգային ինքնագիտակցության վերելքը, պետական կառույցների ձեւավորումը դարձել են այն ուղենիշները, որոնք նախապատրաստել եւ զգալի չափով կանխորոշել են մեր երկրի հեռանկարը: 1918 թվականի մայիսի 28-ը բնաջնջման եզրին հասցված հայ ժողովրդի վերածնունդի եւ հավերժության տոնն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter