HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ պատվիրակությունը մասնակցեց Քուրդիստանի հայրենասիրական միության համագումարին

Հունիսի 1-ին Իրաքի Քուրդիստան շրջանի Սուլայմանիե քաղաքում կայացավ Քուրդիստանի հայրենասիրական միության 3-րդ համագումարի բացման պաշտոնական նիստը: Համագումարը կայանում է կուսակցության հիմնադրման 35-ամյակին: Բացման նիստին ներկա էին ՔՀՄ-ի գլխավոր քարտուղար և Իրաքի նախագահ Ժալալ Թալաբանին, Իրաքի Քուրդիստան շրջանի նախագահ և Քուրդիստանի դեմիկրատական կուսակցության ղեկավար Մասսուդ Բարազանին, Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքին, երկրի և շրջանի կուսակցությունների ղեկավարներ, մի շարք երկրների դեսպաններ և հյուպատոսներ, համագումարի պատգամավորներ: Ներկա էին նաև արտասահմանյան կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց թվում` Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի պատվիրակությունը` բաղկացած ՀՅԴ Բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտիչյանից և Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից: Ներկա էր նաև Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցակցության պատվիրակությունը` կուսակցության ղեկավար Մոնա Սալինիի գլխավորությամբ, Կանանց ընկերվար միջազգայնականի նախագահ Փիա Լոկատելլին, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը, Թուրքիայի խաղաղություն և ժողովրդավարություն քրդամետ կուսակցության (BDP) ներկայացուցիչները: Նախագահ Թալապանին, ի թիվս այլ հյուրերի, ողջունեց ՀՅԴ-ի մասնակցությունը: Այլ ուղերձների թվում համագումարին փոխանցվեց նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտիչյանի ուղերձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter