HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են հասարակական լսումներ անցկացնել վտանգավոր քիմիական թափոնների նոր գերեզմանոցի կառուցման վերաբերյալ

«Էկոլուր» տեղեկատվական կազմակերպությունը պահանջում է հասարակական լսումներ անցկացնել ռադիոակտիվ և այլ վտանգավոր քիմիական թափոնների նոր գերեզմանոցի կառուցման վերաբերյալ: ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 23-ի թիվ 836-Ն որոշմամբ Արարատի մարզի Զանգակատուն և Ուրցալանջ գյուղերի տարածքում աշխատանքներ են իրականացվում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների գերեզմանոցի տեղագրման համար: «Էկոլուրին» անհանգստացնում են հետևյալ հարցերը. Կոնկրետ ինչ թափոններ և ո՞ր գործարանների/կազմակերպությունների թափոնները պետք է թաղվեն գերեզմանոցում: Ինչու՞ Զանգակատուն գյուղում չեն անցկացվել հասարակական լսումներ, արդյո՞ք առկա է այս հարցող պետական փորձաքննության եզրակացությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ, և եթե այն կա, ապա ի՞նչ փաստաթղթեր են ընկած այդ եզրակացության հիմքում: «Էկոլուրի» փոխանցմամբ` Զանգակատուն համայնքում հորատման աշխատանքները սկսել են այս տարվա ապրիլին առանց գյուղի բնակչությանը և ղեկավարությանը զգուշացնելու: Աշխատանքներն իրականացնում է «Երևանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ը: Զանգակատուն գյուղի բնակիչների անհանգստությունն այնքան է աճել, որ վերջիններս փակել են ճանապարհը և վռնդել են հորատողներին իրենց տարածքից: Արարատի մարզի մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները ներկայացրել են ծրագրի դեմ իրենց փաստարկները: Մասնավորապես, •    Գյուղի սահմանի և գերեզմանոցի կառուցման հնարավոր վայրի հեռավորությունը ընդամենը 600-700 մ է: •    Ընտրված տարածքը գտնվում է ցանքատարածությունների և արոտավայրերի համար նախատեսված համայնքային հողերի կենտրոնում: •    Երեք գյուղերի` Պարույր Սևակ, Տիգրանաշեն և Երասխ գյուղերի ոռոգման ջրի խողովակները հորատողների աշխատանքի վայրից ընդամենը 200 մ հեռավորության վրա են: •    Գերեզմանոցի համար ընտրված տարածքում ապրում են բույսերի և կենդանիների Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Վերոնշյալ ծրագրի իրականացման ընթացքում թափանցիկության բացակայությունը հանգեցրել է Զանգակատուն գյուղում իրավիճակի սրմանը, և պատճառ է հանդիսացել, որ աշխատանքների ղեկավար Մարատ Գրիգորյանը դիմի կառավարությանը` աշխատանքների իրականացման ժամանակ իր աշխատանքային խմբի անվտանգությունը ապահովելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter