HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նպատակահարմար չեն գտել պաշտոնական տեսակետը ևս մեկ անգամ հնչեցնել

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ այսօր Թեքեյան մշակութային միությունում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է համաժողով, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳ նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Ա. Աշոտյանն իր պատրաստակամությունն էր հայտնել մասնակցել համաժողովին, լսել մասնակիցների տեսակետները, ինչպես նաև արտահայտել ՀՀ կառավարության մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ, առավել ևս, որ կրթության և գիտության նախարարությունը, ինչպես բազմիցս հայտարարվել է, նշված թեմայով հանրային քննարկումների նախաձեռնողն է եղել: Հետևաբար, նախարարի` համաժողովին մասնակցելու նպատակը նաև կառուցողական քննարկման ծավալումն էր: Սակայն համաժողովի նախաձեռնող խումբն այսօր հայտնում է. «Համաժողովը բաց է բոլոր հյուրերի մասնակցության համար, սակայն համաժողովի կազմակերպիչները նպատակահարմար չեն գտնում պաշտոնական տեսակետը ևս մեկ անգամ հնչեցնելը»` այսպիսով բացառելով այլակարծության որևէ դրսևորում: ԿԳ նախարարությունը վստահ է, որ նման մոտեցումը սահմանափակում է հարցի շուրջ կառուցողական երկխոսության և առողջ քննարկումների հնարավորությունը, և մնում է միայն ափսոսանք հայտնել, որ համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն միայն «համակողմանիորեն ներկայացնել մասնակիցների անհամաձայնությունը»: Միաժամանակ ԿԳ նախարարությունը նշում է, որ իրենք պատրաստակամ են միշտ մասնակցել կրթության և գիտության ոլորտին վերաբերող յուրաքանչյուր հարցի հրապարակային քննարկմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter