
Մայիսի 31-ին Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված լրագրող Անի Գեւորգյանը, նրա եղբայր` Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը դեռեւս գտնվում են անազատության մեջ: Փաստաբան Լուսինե Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Անի Գեւորգյանի նկատմամբ դեռեւս որեւէ քննչական գործողություն չի կատարվել:
Այսօր, ժամը 18:30-ին լրանում է Անի Գեւորգյանին անազատության մեջ պահելու 72 ժամը, քննիչները կամ պետք է ազատ արձակեն նրան կամ դիմեն դատարան` կալանքի վերցնելու համար: Լուսինե Սահակյանն ասաց, որ դեռեւս հայտնի չէ` քննիչները դիմել են դատարան, թե ոչ: Փաստաբանը շուտով կհանդիպի Անի Գեւորգյանին:
Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանը կասկածվում է ոստիկանության ծառայողին հարվածելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդված 1-ին մասով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել