«Մի քիչ լսեք, խաբեք-ճանապարհեք»
2001 թվականին բանակում մահացած շարքային զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը, դիմում-բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով բացահայտել ու պատժել որդու իրական մարդասպանին, նաեւ ընդունել իրեն` ապացույցներ ներկայացնելու համար: «Գլխավոր դատախազն ինձ չըդնունեց, փոխարենը հանդիպեցի զինվորական գլխավոր դատախազի տեղակալ Զալինյանին, ով գործից տեղյակ չէր»,- «Հետքին» պատմեց Անահիտ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Ավետիսյանի մահվան գործով քրեական գործի վարույթը կարճվել է, որի դեմ էլ բողոքում է զինվորի մայրը: Անահիտ Մկրտչյանը վստահ է, որ որդուն հրամանատարն է սպանել եւ ասում է, թե ապացույցներ կան:
«Զալինյանը կանչեց գործը հսկող դատախազ Կարեն Հարությունյանին, ես ներկայացրեցի փաստերը, Զալինյանը հանձնարարեց, որ դրանք ուսումնասիրելուց հետո քննարկեն միասին, ես էլ խնդրեցի, որ ինձ էլ հրավիրեն քննարկմանը, որից հետո գրավոր պատասխան ներկայացնեն ինձ: Զալինյանն ասաց` չեմ առարկում, որ քննարկմանը մասնակցեց, բայց գրավոր պատասխան չեմ տա»,- պատմում է Անահիտ Մկրտչյանը:
Նա սպասում է, որ իրեն կկանչեն փաստերի քննարկմանը մասնակցելու, թեեւ այնպիսի տպավորություն է ստացել, որ դատախազին հանձնարարված է եղել «մի քիչ լսել իրեն, խաբել-ճանապարհել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել