HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ Սարկոզիին` ջավախքահայության իրավունքների ոտնահարման վերաբերյալ

2010թ. հունիսի 7-8-ին Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի Ֆրանսիա կատարվող պաշտոնական այցի կապակցությամբ Ֆրանսիայում գործող «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը (www.yerkir.eu, կենտրոնակայանը՝ Լիոն) նամակ է հղել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ ներկայացրել է Վրաստանի կառավարության կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների փաստերը: Նամակում հատուկ անդրադարձ է արվել ջավախքահայության իրավունքների համար պայքարող ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքական հաշվեանարդարի հանգամանքներին՝ աղաղակող օրինախախտումներով ուղեկցվող նրա դատավարությանը և շինծու մեղադրանքերով 10 տարվա ազատազրկման դատապարտմանը: Նամակի ավարտին «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը, նշելով, որ ֆրանսահայությունը գնալով էլ ավելի է մտահոգվում Վրաստանի հայության վիճակով, խնդրել է նախագահ Սարկոզիին միջնորդել իր վրացական պաշտոնակցի առջև՝ ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը դադարեցնելու և Վահագն Չախալյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter