HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիայի նորանշանակ դեսպանը` նախագահ Սարգսյանի մոտ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Միխաել Փոսթլը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ավստրիայի հետ կապերը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելու անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ դեսպանը կարեւոր ներդրում կունենա այդ գործում: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ համագործակցության առկա մեծ ներուժը հնարավոր է լավագույնս իրացնել երկկողմ եւ Եվրամիության ծրագրերի շրջանակներում: Դեսպանը տեղեկացրել է, որ Ավստրիայի արտգործնախարարի` առաջիկայում Հայաստան կատարելիք այցը նպատակ ունի նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր, հատկապես` տնտեսության եւ մշակույթի ոլորտներում: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Փոսթլը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ խնդրում` նշելով, որ այն ինքնին լավ աջակցություն է բանակցող կողմերին: Դեսպան Փոսթլը վերահաստատել է Ավստրիայի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին ոչ միայն եվրաինտեգրման, այլեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter