HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվեց ՀՀ-ում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը

Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Հայաստանի Հանրապետությունում բնակվող իրաքահայերի ինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակման և միջոցառումների իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի նիստ: ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը ներկայացնելով խնդիրը` նշեց, որ Իրաքում պատերազմական իրավիճակի հետևանքով հայերի զգալի մասը ստիպված էր լքել երկիրը: Իրաքից արտագաղթող հայերի մի հատվածը բնակություն հաստատեց Հայաստանի Հանրապետությունում: Ներկայումս Հայաստանում բնակվում են մոտ 750 իրաքահայեր: Հասարակությանը իրաքահայերի ինտեգրումը բարդ և երկարաժամկետ գործընթաց է, որի իրականացումը պահանջում է իրավական, կազմակերպչական, տնտեսական և այլ լուծումներ: Այնուհետև քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը: Որոշվեց, որ յուրաքանչյուր նախարարություն մինչև օգոստոսի 15-ը կկազմի և համակարգող խորհրդին կներկայացնի իրաքահայերի ինտեգրման հայեցակարգից բխող միջոցառումների շրջանակներում իր անելիքների ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter