HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան արքեպիսկոպոսը վերադառնում է Մայր Աթոռ

Ինչպես տեղեկացնում է «Հայաստան» լրատուն, գերաշնորհ Ոսկան արքեպս. Գալփաքյանն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է իր հրաժարականը Հունաստանի Հայոց թեմի առաջնորդի եւ Հայրապետական Պատվիրակի պաշտոնից եւ վերադառնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Ոսկան Սրբազանը ավելի քան 45 տարի ծառայել է արտասահմանում: Որպես հովիվ եւ ուսուցիչ ծառայել Հնդկաստանում, որպես առաջնորդական փոխանորդ  Ավստրալիայում, որպես թեմակալ առաջնորդ Սիրիայում եւ որպես Առաջնորդ եւ Հայրապետական Պատվիրակ Հունաստանում: Ոսկան Սրբազանն արտասահմանյան իր ծառայության ընթացքում շուրջ 25 տարի շարունակ եղել է համակարգողը Հայ Եկեղեցու եւ Եվրոպայի Եկեղեցիների համաժողովի, ուր եղել է Կենտրոնական կոմիտեի անդամ: Սրբազանը եղել է նաեւ «Իսլամը Եվրոպայում» հանձնաժողովի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter