HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ «Միլենա»  զարգացման հիմնադրամի տնօրենի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Միլենա»  զարգացման հիմնադրամի տնօրենի կողմից հարկերի վճարումից խուսափելու  եւ մաքսանենգության  դեպքի առթիվ: Մասնավորապես՝ պարզվել է, որ «Միլենա» զարգացման հիմնադրամի տնօրենը, 2006թ. մարտի 10-ին եւ հուլիսի 4-ին   մաքսային մարմին  ներկայացրած  C-4490 եւ  C-15080 բեռնամաքսային հայտարարագրերում  հումանիտար բեռ չհամարվող  ապրանքները  հայտարարագրելով որպես  հումանիտար բեռ, մաքսանենգ ճանապարհով հանրապետություն է ներմուծել  9. 910,4 հազար  դրամի ապրանքներ: Այդ ապրանքների վերաբերյալ  օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ եւ հարկման  հիմք հանդիսացող  այլ փաստաթղթեր հարկային տեսչությանը  չի ներկայացրել` այդկերպ  խուսափելով  3.964,2 հազար դրամի հարկերը պետական բյուջե վճարելուց: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ եւ 215-րդ հոդվածների  1-ին մասերով:  Քրեական գործն ուղարկվել  է  պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter