HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Սերժ Թանգյանի համերգը Հայաստանում` օգոստոսի 12-ին

Հանրահայտ հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի հայաստանյան համերգի մասին լուրերը պաշտոնական բնույթ ստացան: «System of a down» խմբի մեներգիչը օգոստոսի 12-ին Կ.  Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա իր խմբի 6 անդամների եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

Համերգի նախաձեռնողները` «Դիմ Քոմյունիքեյշնզ» (Deem communications) -ի տնօրեն Րաֆֆի Նիզիբյանը եւ «Ֆյուջիթիվ Ստուդիոս» (Fugitive Studios)-ի հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Գուբելյանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին համերգի հետ կապված որոշ մանրամասներ: Արմեն Գուբելյանը ասաց, որ արդեն երկու տարի է, ինչ իրենք աշխատում են այս համերգն իրականացնելու համար. «Սերժը հայության մասին շատ բարձր կարծիք ունի եւ միշտ փափագ է ունեցել այստեղ համերգ ունենալ»:

Րաֆֆի Նիզիբյանը ներկայացրեց «Դիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունը, որn արդեն 4 տարի է, ինչ  փորձում է սփյուռքահայ տաղանդավոր արվեստագետներին ներկայացնել Հայաստանում. «Երբ մենք Հայաստանում ներկայացրինք «Screamers» ֆիլմը, այդ օրվանից սկսեցինք մտածել այս համերգի մասին: Սերժ Թանգյանն էլ ընդունեց համերգի հրավերը»: Կազմակերպիչների խոսքով` Սերժ Թանգյանը որոշ զեղչեր է արել hայաստանյան մեկ բացառիկ համերգի համար, «քանի որ սա իր հայրենիքն է»: Հայաստանյան համերգով Թանգյանը կեզրափակի իր «Elect the dead Symphony» շրջագայությունը:

Հայազգի հանրահայտ ռոքերը թողարկել է 5 ալբոմ «System of a down» խմբի կազմում, մեկ ձայնասկավառակ Արտո Թունչբոյաջյանի հետ (Serart), նաեւ իր անհատական դեբյուտային ալբոմը` «Elect the dead»-ը, եւ վերջինիս ` Օքլենդի նվագախմբի նվագակցությամբ սիմֆոնիկ տարբերակի կենդանի կատարման ձայնագրությունը (Elect the dead Symphony):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter