Եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ
Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում երեկ երեկոյան կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Հանդիպումը մեկնարկել է երեք նախագահների մասնակցությամբ, ապա նրանց են միացել արտգործնախարարները:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպմանը հաջորդել է ՌԴ նախագահի անունից տրված աշխատանքային ընթրիք` նախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ:
Հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպման ընթացքում գրանցվել է այն, ինչին կողմերը հասել են բանակցությունների արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այդ արդյունքների հիման վրա:
Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել ակտիվ բանակցությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել