HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանի մակարդակը բարձրանում է տարեկան 0.36 մ-ով

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը նախագահել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է 2002-2010 թթ. կտրվածքով լճի մակարդակի բարձրացման դինամիկան` տարեկան միջինը 0.36 մ։ Նա զեկուցել է, որ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված ժամանակացույցով նախատեսվում է 23 տարում` 2009-2031 թթ. ընթացքում, լճի մակարդակի բարձրացումն իրականացնել 4.65 մետրով` յուրաքանչյուր տարի միջինը 15-20 սմ։ Սակայն ջրի մակարդակի առաջանցիկ բարձրացման հետևանքով առաջացել են մի շարք խնդիրներ։ Դրանց լուծման նպատակով նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի և կապի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը և անհրաժեշտ միջոցառումների ծավալները։ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները։ Ամփոփելով խորհրդակցության ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները` վարչապետը հանձնարարական է տվել բոլոր նախարարություններին և գերատեսչություններին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել իրենց բնագավառում առկա խնդիրներն ու իրենց կողմից առաջարկվող լուծումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter