HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» պահանջում է վերջ դնել դատախազության անգործությանն ու հանցագործությունները պարտակելու սովորությանը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ուղղած հաղորդումը  հանցագործության մասին Հասարակությունը ու Հայաստանի Հանրապետության Գիտելիքների  գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը («Առավոտ» թերթ, «Արտահոսք քննություններից  առաջ» 09.06.10թ. փաստում են, որ այս տարվա հիմնական դպրոցի ավարտական քննությունների թեստերն ունեցել են արտահոսք, որոնք վաճառվել են եւ հիմնական դպրոցի շրջանավարտներից ոմանք, քննությունների ժամանակ օգտվելով դրանցից, ստացել են կեղծ բարձր գնահատականներ: Ի դեպ, այս հանցագործ երեւույթի հիմնական մեղքը Հայաստանի Հանրապետության դատախազությանն է, որն անցյալ տարի չբացահայտեց երեւույթը, չհայտնաբերեց  հանցագործներին, չպատժեց, դրանով նպաստեց կրթության ոլորտում անօրինական երեւույթների շարունակական արմատավորմանը եւ որոշ դպրոցներում կրթության ցածրագույն որակի քողարկմանը: Այնինչ,  Ձեր կառույցի դերը պետք է լինի ճիշտ հակառակը: Ավարտական քննությունների թեստերը տպագրվել են Հայաստանում, ԳԹԿ-ի տպարանում, որտեղ  տեղադրված են նկարահանող տեսախցիկներ: Խնդրում եմ   «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն` 10-օրյա   ժամկետում տեղեկացնել. 1. Ինչո՞ւ դատախազությունն այս հանցավոր երեւույթի հրապարակումների մասին չի արձագանքում: 2. Ի՞նչ է արել այս տարի ՀՀ դատախազությունը վերոնշյալ հանցագործությանը բացահայտելու ուղղությամբ: Հասարակությունը պահանջում է վերջ դնել Ձեր ղեկավարած  կառույցի անգործությունն ու հանցագործությունները պարտակելու սովորությանը, որի պատճառով հեղինակազրկվում է մեր պետականությունը եւ կասեցվում է քաղաքացիական հասարակության կայացման գործընթացը: Սպասում ենք այս հանցագործության բացահայտմանը, հանցագործների հայտնաբերմանն ու արդարության հաստատմանը, որը նպաստելու  է  մեր հասարակության մեջ պետության  հանդեպ վստահության վերականգնմանը: Շնորհակալություն  համագործակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter