HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասոցացման համաձայնագրի կնքումը կնպաստի տնտեսական համագործակցության զարգացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերին։ Վարչապետը գոհունակություն է հայտնել Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակից և կարևորել երկկողմ տնտեսական կապերի աշխուժացումը։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը նշել է, որ Ավստրիայի կառավարությունը շահագրգռված է ակտիվացնելու համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։ Խոսելով Եվրոպական Միության հետ համագործակցության ընթացքից` Տիգրան Սարգսյանն ընդգծել է Եվրոպական հարևանության քաղաքականության «Արևելյան գործընկերության» ծրագրի կարևորությունը։ Որպես տնտեսական համագործակցության զարգացման առաջնային պայման` կողմերն առանձնացրել են Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև բարենպաստ պայմանների ստեղծումը ներդրումային դաշտի ընդլայնման համար։ Զրուցակիցներն ընդգծել են նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter