HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Անկախության օրվա բերման ենթարկվածներն արձակվել են (տեսանյութ)

Այսօր առավոտյան Երեւանում բերման են ենթարկել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ Առնո Քուռը: Վերջիններս եւ մոտ 10 այլ անձինք բողոքի ակցիա են փորձել անցկացնել՝ Սարյանի արձանի մոտակայքում` Հանրապետության հրապարակում ռուսական և օտար դրոշների ներքո շքերթի անցկացմանն ընդդեմ:

Քիչ առաջ ոստիկանության կենտրոնի բաժանմունքից ազատ արձակեցին Լեւոն Բարսեղյանին եւ Առնո Քուռին: Ոստիկանությունը բերման ենթարկելու մասին արձանագրություն չի կազմել` նշելով, որ երկու ակտիվիստներին ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են զրույցի:

«Զրույցի հրավիրվածներին» ազատ արձակելու կոչերով ոստիկանության առջեւ հավաքվել էին մի շարք ակտիվիստներ, իրավապաշտպաններ եւ լրագրողներ:

Մեկնաբանություններ (5)

Ռազմիկ
10-12 հոգւն ուղարկեք Պարսկաստան ոչխարի տեղ կանցնեն, մեկա Հայաստանին ՊԵՏՔ չեն:
Baron
Այդ ,,հայրենասերներից,, կամ հայրենասիրություն խաղացողներից որևէ մեկը կարող է բացատրել, թե ինչ վատ բան կա նրանում, որ զորահանդեսին մասնակցում է մեր սահմանները պաշտպանող ռուսական զորամասը? Սենց որ գնա, վաղն էլ իրենց զոքանչներից դժգոհ փեսաները դուրս կգան բողոքի ցույցի, դե իսկ Հետք-ի լրագրողներն էլ առիթը բաց չեն թողնի, ցույց տալու իրենց օպերատիվ աշխատելու ունակությունը` մենակ բողոքող լինի: Երբ ՀԱԿ-ի միտինգների ժամանակ Իսրայելի դրոշն են պարզում` դա նորմալ է...
Mamikon
Es chem haskanum ayd kekhts hayrenasernerin... dranq moranum en te vor banakn e pashtpanum mer haravatin sahmannere... ev imijiayloc ayntekh mer erexanneren en tsarayum hamel.. da kap chuni te inch droshi tak en... voch meks el chpetq e aydqan hakarusakan tramadrvenq, amen inch ira sahmann uni...
Սերգեյ
Ինչ հայրենասիրություն? երբ ռուսական բանակը մեր երկրի Նախագահին , մեր երկրին պատվի է արժանացնում դա վատ է ? Աստված տա մի օր էլ թուրքական բանակն ու ադրբեջանական բանակը կագնեն ու մեր Հանրապետությանն ու Նախագահին շնորհավորեն մեր Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
gayane
Եվ ինչի համար` Հայրենասիրության????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter