HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջնագծում կրակոցներն ավելացել են

Հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ տեղի ունեցած զինված առճակատումից հետո, առաջնագծում ավելի հաճախակի դարձան հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` անցած 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից` սահմանային բնագծի գրեթե բոլոր ուղղություններով արձակել են 2000 կրակոց, այդ թվում «СВД» տիպի դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի գնդացիրներից: Հրադադարի խախտման դեպքերն առավել ինտենսիվ բնույթ են կրել հատկապես հունիսի 20-ին և 22-ին, որոնց ընթացքում արձակված 504 կրակակհերթերից միայն 185-ն իրականացվել է «ПК» և «ДШК» գնդացիրներից: ԼՂ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո առաջնագծի բոլոր ուղղություններում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter