HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկարչությունը կոչվա՞ծ է ոգին կերտելու

«ՀայART» մշակութային կենտրոնում երկու օրից բացվելու է մեծ ցուցահանդես` ժամանակակից 5 նկարիչների և 1 բանաստեղծի մասնակցությամբ: Նախորդ դարի 80-ականներին Հայաստանում ստեղծվեց երիտասարդ նկարիչների «Կենտրոն» խումբը` գաղափարական հիմնադիր, քանդակագործ-գեղանկարիչ Վարդան Թովմասյանի նախաձեռնությամբ: Խմբի ակտիվ գործունեության ընթացքում 1982թ. Հայաստանում կայացավ առաջին «Հեփինինգը», որի տրամաբանական շարունակությունն է ներկա ցուցահանդեսը: Այն միտված է վավերացնելու նոր կեցվածք` հետևյալ հիմնահարցով. «Արդյոք նկարչությունը կոչվա՞ծ է ոգին կերտելու»: Հարցադրմանը պատասխանելու են ցուցահանդեսի մասնակիցները, նկարիչներ` Վարդան Թովմասյանը, Կամո Նիգարյանը, Վահան Ռումելյանը, Գարիկ Կարապետյանը, Համլետ Հովսեփյանը եւ պոետ` Վահան Վարդանյանը: «Վերոնշյալ արվեստագետները մասնակցել են հայաստանյան և միջազգային բազմաթիվ հեղինակավոր ցուցահանդեսների»,- տեղեկացնում է «ՀայART» լրատվական ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter