Կապանի ավագանին խնդրում է կասեցնել ուրանի հանքավայրի շահագործման ծրագիրը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. թիվ 234-Ն որոշմամբ նախատեսվում է ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում:
Հաշվի առնելով տարածաշրջանի բնակչության լայն շրջանակներում դժգոհությունների ու մերժողական մոտոցման արժանացած հարցի արդիականությունը, մտահոգվելով այն հեետևանքներով, որ կարող են առաջանալ հանքավայրի շահագործման արդյունքում, ունենալով վնասակար ազդեցություն մարդու առողջության և շրջակա միջավայրի, ինչպես նաև տնտեսական ու սոցիալական բնականոն զարգացման հարցի վրա, միանալով մեր համայնքում գործող հասարակական կազմակերպությունների կոչերին` հարկ ենք համարում հանդես գալ սույն ուղերձով:
Հնարավոր բազմաթիվ էկոլոգիական անկանխատեսելի հետևանքները, ռադիոակտիվ ճառագայթային անխուսափելիությունը, Ողջի գետի ավազանի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով կհանգեցնեն Սյունիքի մարզի հարավային սահմանամերձ շրջանների բնակիչների արտագաղթին` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Խնդրում ենք ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառաարությանը կրկին անդրադառնալ ուրանի հանքավայրերի շահագործման ծրագրերին` դրանք կասեցնելու և ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը չեղյալ համարելու նպատակով:
Կապանի ավագանու անդամներ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել