HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010թ. հուլիսի 3-5 Ծաղկաձորում կանցկացնի «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համահայկական համաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, կառուցողական քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները: ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Սիրիայից, Թուրքիայից, Լիբանանից եւ Եգիպտոսից ժամանած արեւմտահայերենի մասնագետները կներկայացնեն Սփյուռքում արևմտահայերենի ուսուցման արդի վիճակը, ուղղագրության ուսուցման հետ կապված բարդությունները և դրանց կարգավորման խնդիրները: Հայաստանի եւ Սփյուռքի` հայերենի դասագրքեր ստեղծող լավագույն մասնագետները երեք օր շարունակ առաջին անգամ միասնաբար կքննարկեն եւ լուծման ուղիներ կառաջադրեն ստեղծվելիք դասագրքերը հնարավորինս արդի իրավիճակին մոտեցնելու խնդրին: Հաշվի կառնվեն հատկապես Լիբանանում, Հալեպում, Սիրիայում արդեն իսկ ստեղծված դասագրքերի հեղինակների փորձը, եղած դասագրքերի առավելություններն ու թերությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter